Baxsfood

Կենդանիների Օրգանիկ Սնունդ 

Պատրաստված է Հայաստանում

Բարի գալուստ մեր ընտանիք... Ինչու՞ ընտանիք...
ուրեմն մի քիչ պատմեմ մեր մասին։

Նախ սկսենք ընկերության անվանումից։ Երբ 18 տարեկան էի, Բաքսին իմ և հայրիկիս ընկերոջ նախաձեռնությամբ հայտնվեց մեր տանը, մեղմ ասած, ոչ այնքան լավ պայմաններով վայրից։ Նա դարձավ մեր մեծ ընտանիքի սիրված անդամ, այնուհետև իմ միակ “օժիտն” ամուսնանալուց հետո:) Նա այնքան բարի էր, որ շնից սարսափող մարդիկ անգամ, սիրահարվում էին նրան։ Նա իմ լավագույն ընկերն էր ու ինձ հետ ապրեց 8 երջանիկ տարիներ։ Ես Բաքսիին կերակրում էի շուկայում լավագույնը համարվող ու թանկ կերերով, քանի որ շատ ալերգիկ էր։ Այդ ժամանակ չէի մտածում կերերի մեջ եղած կոնսերվանտների ու համային հավելումների մասին։

Բաքսիից հետո, մեկ տարի անց, որքան էլ չէի ուզում ուրիշ շուն, այնուամենայնիվ, ամուսինս ինչպես միշտ հաղթեց և մեր տանը հայտնվեց Կիռան՝ իմ երկրորդ ու խենթ աղջիկը❤️

Այս ամգամ, սակայն, առաջվա պես շատ չէի կարող ազատ լինել աշխատանքներիս պատճառով ու որոշեցի տանը պատրաստվող համեղ ու սննդարար ճաշերը փոխարինել չոր կերերով։ Ամեն անգամ կերն ամանի մեջ լցնելոց սիրտս ցավում էր, քանի որ այս անգամ հստակ գիտակցում էի “ֆասթ ֆուդի” վնասակար լինելու աստիճանը։ Սա դարձավ հիմքը մտածելու... եթե մեկը, ապա ես էլ, եթե ոչ ոք, ապա ես։ Ու սկսվեց... ուսումնասիրել միլլիոնավոր փորձեր, կապեր արտերկրում գործի հետ կապված ցանացած անձի հետ, դետալներ, հաշվարկներ, լավ ու վատ կողմեր... դա տևեց 3 տարի և ավել ու վերջապես հասունացավ այն պահը, որ պետք է ստեղծվեր սեփական բաղադրատոմս։

2018թ - ի նոյեմբերի 5-ին իմացա, որ երեխա պետք է ունենամ❤️ Լուրն իհարկե երկար սպասված էր, ու աննկարագրելի էր ուրախությունս։ Սակայն դա եղավ այն վախենալու պատճառը, որն ինձ ստիպեց էլ չդանդաղել, այլ արդեն վազել, քանի որ գիտակցում էի, որ մի քանի ամսից երազանքս կարող էր ընդմիշտ մնալ երազանք։ Երբ ունես երազանք , նպատակ ու կյանքի այնպիսի ուղեկից, ով ոչ միայն քեզ մենակ չի թողնում այդ ճանապարհին, այլ երեխայի ծնվելուց հետո երազանքդ դարձնում է իր երազանքը, նպատակդ՝ իր նպատակը ու լիովին տիրապետելով գործի նրբություններին, իր սիրած գործը երկրորդ պլան մղելով, ամբողջ պատասխանատվությունն ու դժվարությունները վերցնում է իր ուսերին, չես կարող չհաղթահարել թե՛ ֆինանսական, թե՛ հոգեբանական ցանկացած խնդիր։ 

Մեզ այդ ճանապարհին օգնել են մեր ընտանիքների անդամները, հարազատներն ու ընկերները։ Այնպես որ, Բաքս Ֆուդն ընտանիք է, այստեղ ամեն կերի հատիկը, փաթեթավորումը, ամեն դետալը, սարքավորումներն ու հենց արտադրամասը Սեր են։ Մենք չենք արտադրում շան կեր, մենք պատրաստում ենք տնական, որակյալ, մաքուր ու օգտակար մթերքներով սնունդ Ձեր ընտանիքի սիրված անդամների համար։ Օգտվելով Բաքս Ֆուդից՝ Դուք ևս միանում եք մեր մեծ ընտանիքին, որտեղ Ձեզ միշտ սիրով ենք սպասում։)
Using Bax Food, you join our big family, where we are always waiting for you with love.)

hy